1950 թվականի այս օրը ԽՍՀՄ-ը հայտարարեց իր տարածքում ատոմային ռումբի պատրաստման մասին
1669 թ. - տեղի ունեցավ Էթնա հրաբխի պատմության մեջ ամենամեծ ժայթքումը, որի հետևանքով մահացավ մոտ 27 000 մարդ։
1876 թ. - ծնվել է Հրաչյա Աճառյանը, հայ մեծանուն գիտնական, բանասեր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, հայոց լեզվի մասին մի շարք նշանավոր աշխատությունների հեղինակ (մահ.1953)։
1887 թ. - ծնվել է Հովսեփ Օրբելին, հայ նշանավոր գիտնական և ակադեմիկոս, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի առաջին նախագահ, (մահ. 1961 թ.)։
1894 թ. - ծնվել է Վյայնո Աալտոնենը, ֆինն նշանավոր քանդակագործ, (մահ. 1966 թ.)։
1869 թ. - մահացել է Հեկտոր Բեռլիոզը, ֆրանսիացի երգահան, դիրիժոր և երաժշտագետ, (ծնվ. 1803 թ.)։
1911 թ. - ծնվել է Ալան Հովհաննեսը, ամերիկահայ նշանավոր երգահան, (մահ. 2000 թ.)։
1950 թ. - ԽՍՀՄ-ը հայտարարեց իր տարածքում ատոմային ռումբի պատրաստման մասին։
1956 թ. - մահացել է Դրաստամատ Կանայանը, Հայ ազգային ազատագրական շարժման գործիչ, զորավար, Հայաստանի Առաջին Հանրապետության պաշտպանության նախարար (ծնվ. 1884 թ.)։