211652_close_icon
views-count3739 դիտում article-date 20:27 25-06-2016

Երեւանի բոլոր եկեղեցիների զանգերի ղողանջով ազդարարվեց Էկումենիկ արարողության սկիզբը․ (ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ)

Երեւանի բոլոր եկեղեցիների զանգերի ղողանջի ներքո Հանրապետության հրապարակում սկսվել է Էկումենիկ արարողությունը, որին մասնակցում են Հայ առաքելական ու Հռոմեական եկեղեցիների հոգեւոր առաջնորդները: Հոգեւոր առաջնորդները մոտեցել են հարթակին, որի ֆոնին Արարատ լեռն է։ Բազմությունից դուրս վազած փոքրիկը մոտեցել է Հռոմի Պապին եւ նրա օրհնանքը ստացել։ Հոգեւոր առաջնորդները խաղաղության աղոթք են արտասանել: Նրանց հետ միասին աղոթել են նաեւ Հայ առաքելական եկեղեցու տարբեր թեմերի ներկայացուցիչները: «Համերա՛շխ եղեք միմյանց հետ․ մի՛ մեծամտացեք, այլ խոնա՛րհ եղեք խոնարհների հանդեպ. դուք ձեզ իմաստունի տեղ մի՛ դրեք․ մեկի չարի փոխարեն չար մի՛ հատուցեք․ խորհեցե՛ք բարին՝ բոլոր մարդկանց առաջ․ ինչ չափով հնարավոր է ձեզ համար, բոլոր մարդկանց հետ խաղաղություն պահեցե՛ք․ ինքներդ վրեժխնդիր մի՛ եղեք, սիրելինե՛ր, այլ թու՛յլ տվեք, որ Աստծու բարկությունը կատարի այն, որովհետեւ գրված է. «Իմն է վրեժխնդրությունը եւ ես կհատուցեմ», – ասում է Տերը»,- մեջբերեց է Պատրիարքը սուրբ Պողոսի կտակարանից մի հատված, որն ուղղված է հռոմեացիներին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր