Փրկարարները բացել են փակ դուռը
Հունիսի 25-ին, ժամը 15.26-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 16 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: