3136 դիտում
18:39 25-06-2016
Լրացավ Կորեական պատերազմի 66-րդ տարելիցը
1950 թ. հյուսիսկորեական առաջնորդ Կիմ Իր Սենը եղավ Մոսկվայում և ստացավ Խորհրդային Միության օժանդակությունը։
Հարավային Կորեան Հյուսիսայինին միացնելու Կիմ Իր Սենի ծրագիրը հավանության արժանացավ նաև Չինաստանի ղեկավար Մաո Ցզե-Դունի կողմից։
1950 թ. հունիսի 25-ին Հյուսիսային Կորեայի զորքերը անցան հարձակման։ 3 օր անց նրանք արդեն Սեուլում էին։ Այնուհետև նրանց առաջխաղացումը դանդաղեց և սեպտեմբերին արդեն գրեթե ողջ թերակղզին իրենց ձեռքում էր։
Իրադրությունը փոխվեց այն ժամանակ, երբ ՄԱԿ-ի որոշմամբ Հարավային Կորեային որպես օգնություն տրամադրված միջազգային զորքերը (մեծ մասամբ ամերիկյան) իջեցվեցին թերակղզու վրա։
Շուտով նրանք վերագրավեցին Սեուլը, հասան նախկին սահմանին և հարձակվեցին ԿԺԴՀ-ի վրա։
Վերջինս հայտնվել էր կործանման եզրին, երբ առանց ԱՄՆ-ին պատերազմ հայտարարելու ռազմական գործողությունների մեջ մտավ չինական բանակը։ Հոկտեմբերին մոտ մեկ միլիոնանոց բանակը անցավ սահմանը և մտավ կռվի մեջ։
Շուտով ռազմաճակատը մոտեցավ նախկին սահմաններին։ 1950 թ. ամերիկյան հարձակման ժամանակ ԽՍՀՄ-ը ԿԺԴՀ-ին օգնության ուղարկեց մի քանի ավիացիոն դիվիզիա։ Չինացիները մեծ կորուստներ կրեցին, քանի որ տեխնիկայով շատ էին հետ մնում ամերիկացիներից։
Պատերազմը շարունակվեց 3 տարի և ավարտվեց հաշտությամբ։ Հյուսիսում մնաց ԽՍՀՄ-ի և Չինաստանի դաշնակից Կիմ Իր Սենի կառավարությունը։
Նմանատիպ նյութեր
3512 դիտում
09:30 07-12-2018
Այսօր լրացավ Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցը
1735 դիտում
19:46 18-06-2019
Լրացավ աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի 90-րդ տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3741 դիտում
09:50 07-12-2019
Լրացավ Սպիտակի երկրաշարժի 31-րդ տարելիցը
Այս բաժնից
847 դիտում
18:06 05-02-2025
Եվրամիությունը 310 մլն եվրո կնվիրաբերի Թուրքիային
4357 դիտում
21:18 04-02-2025
Հայտնի է՝ ինչից է կործանվել ադրբեջանական ինքնաթիռը․ հրապարակվել է նախնական զեկույցը
2242 դիտում
21:09 04-02-2025
«Շուտով լսելու ենք սրանց ոռնոցն ու վնգստոցը». Հովհաննես Շահինյան