211652_close_icon
views-count4012 դիտում article-date 16:25 25-06-2016

Բանկերը 1 շաբաթում տեղաբաշխել են 31.1 մլն ԱՄՆ դոլար. ՀՀ ԿԲ

Հունիսի 20-24-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 93,998,482 դոլար 475,88 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 68,160,481 ԱՄՆ դոլար 477,11 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 1,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 476,21 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 12,105,927 եվրո 536.01 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 11,354,495 եվրո 538,7 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,275,869,677 ՌԴ ռուբլի 7,34 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 380,412,373 ՌԴ ռուբլի 7,43 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել: Հունիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 36.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 31.1 մլն ԱՄՆ դոլար: [b]ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն [/b]

Նմանատիպ նյութեր