Բաքվում բժիշկները սխալմամբ անդամահատել են կնոջ առողջ ոտքը
Հունիսի 24-ին Բաքվում վիրաբույժ Քերիմով Վալեհ Աղալյալյա օղլուն սխալմամբ անդամահատել է 1929 թ-ին ծնված մի կնոջ աջ առողջ ոտքը՝ հիվանդ ձախ ոտքի փոխարեն, հաղորդում է Anspress պորտալը:
Բաքվի անգիոլոգիայի և միկրովիրաբուժության կենտրոնում 82-ամյա շաքարային դիաբետով հիվանդ կնոջ հարազատները պատմել են, որ վիրահատությունից հետո վիրաբույժն անհետացել է:
AzVizin.az կայքին էլ նույն վիրաբույժն ասել է, թե՝ միևնույն է, մյուս ոտքն էլ պետք է անդամահատվեր: Յասամալի շրջանի դատախազությունը քրեական գործ է հարուցել: