«Շապեկոենսեի» ողջ մնացած դարպասապահի ոտքը անդամահատել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բրազիլիայում բժիշկները անդամահատել են «Շապեկոենսեի» դարպասապահ Ջեքսոն Ֆոլմանի ոտքը: Խաղացողը այն 6 անձանցից մեկն էր, որը ողջ է մնացել Կոլումբիայի տեղի ունեցած օդային [url=https://shamshyan.com/hy/article/2016/11/29/102657/]աղետից[/url] հետո` Մեդելյին քաղաքի մոտ:
Ինքնաթիռում 81 մարդ է եղել` 72 ուղեւոր եւ անձնակազմի 9 անդամ: «Շապեկոենսեի» եւս մեկ խաղացող` Խելիո Սամպյերը թեպետ ողջ է մնացել, սակայն ստացված վնասվածքներից նա հիվանդանոցում մահացել է: Ողջ է մնացել նաեւ պաշտպան Ալան Ռուսշելը, որի վիճակը գնահատվում է կայուն ծանր: