23508 դիտում
13:07 25-06-2016
Ռուզաննան պահարանի միջից ողջ-առողջ տղամարդու է հայտնաբերել. ի՞նչ նպատակով էր Հարությունը թաքնվել նրա պահարանի մեջ
Հարություն Նիկողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ օգտվելով բնակարանատիրոջ՝ տանից բացակայելու և տան մուտքի դուռը բաց լինելու հանգամանքից՝ ուրիշի գույքի զգալի չափի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ ապօրինի մուտք է գործել համագյուղացի Ռուստամ Խաչիկի Հակոբյանին պատկանող տուն, սակայն իր կամքից անկախ համգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ ձայներ լսելով՝ թաքնվել է ննջասենյակի պահարանում, որից հետո հայտնաբերվել է բնակարանատեր Ռուստամ հակոբյանի կողմից:
Այսինքն, Հարություն Աշոտի Նիկողոսյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քր.օր.-ի 34- 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով:
Բացի դա, Հարություն Նիկողոսյանը քննությամբ չպարզված օրը, օգտվելով բնակարանատիրոջ՝ տանից բացակայելու հանգամանքից, տան մուտքի դռան պարանը արձակելու եղանակով, ուրիշի գույքի զգալի չափի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ժամը 16-ի սահմաններում ապօրինի մուտք է գործել համագյուղացի Սյուզաննա Սամվելի Հազրոյանի տուն և ննջասենյակի պահարանից գողացել է 3000 ՀՀ դրամ, իսկ հյուրասենյակից 10.000 ՀՀ դրամ արժողությամբ <<Սամսունգ>> մոդելի բջջային հեռախոս:
Այսինքն, Հարություն Աշոտի Նիկողոսյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քր.օր.-ի 177հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով: Խափանման միջոց ընտրվել է հսկողության հանձնելը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
691 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
709 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»