9705 դիտում
12:45 16-01-2016
«Ռուզաննան անբարոյական է, նրա հետ չշփվես» հարեւանուհու դռան վրա նման գրություն փակցնելու սպառնալիքով Պերճը Ռուզաննային պարբերաբար դրդել է սեռական հարաբերության եւ ոչ միայն
Պերճ Հ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, օգտվելով հարևանությամբ բնակվող Ռուզաննա Ա-ի տանը միայնակ ապրելու հանգամանքից, վերջինիս շանտաժի, գույքը վնասելու և ոչնչացնելու սպառնալիքով հարկադրել է սեռական հարաբերության, որը դրսևորվել է նրանում, որ նա, գործելով ուղղակի դիտավորությամբ, իր բջջային հեռախոսահամարով Ռուզաննա Ա.-ի բջջային հեռախոսահամարին զանգահարել և հաղորդագրություններ է ուղարկել՝ սպառնալով, որ գյուղում կտարածի, թե իբրև նա անբարոյական է, շանտաժի միջոցով սպառնացել և նրա վերաբերյալ արատավորող տեղեկություններ է հրապարակել՝ իրենց հարևանությամբ բնակվող հարեւանուհու տան դռան մոտ գրություն թողնելով այն մասին, որ Ռուզաննան անբարոյական է, նրա հետ չշփվեն:
Բացի այդ, օրվա տարբեր ժամերի գնալով Ռուզաննա Ա-ի տան պատուհանի մոտ՝ նրան սպառնալիքներ տալով հարկադրել է նահանջել իր սեռական ազատության իրավունքից, ինչպես նաև վնասել է Ռուզաննա Ա-ի տան բակում եղած ջրի խողովակները, ջրի պոմպը և հողամասը:
Այսինքն, Պերճ Հ.-ն կատարել է հանցագործություն, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
5099 դիտում
15:07 13-06-2016
Ի՞նչ շանտաժով է փորձել Պերճը Ռուզաննային սեռական հարաբերության հարկադրել եւ ինչպես է պատժվել
Այս բաժնից
658 դիտում
12:59 23-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
643 դիտում
12:17 23-01-2025
Ինչ պետք է իմանալ սոցիալական ծախսերի փոխհատուցման մասին