211652_close_icon
views-count6108 դիտում article-date 22:22 24-06-2016

Ուշադրություն. Դժվարանցանելի է Արթիկով անցնող ճանապարհը

Հորդառատ անձրևի և ուժեղ կարկուտի պատճառով հունիսի 24-ին, ժամը 19.30-ից 20.00-ի սահմաններում, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ (Հ-2) ճանապարհի Արթիկ քաղաքով անցնող ճանապարհահատվածում բերվածքները լցվել, խցանել են ջրատարները, ինչի հետևանքով քանդվել է ճանապարհի երթևեկելի հատվածը՝ ճանապարհը դարձնելով դժվարանցանելի։ Արթիկի տարածաշրջանը սպասարկող ճանշինի աշխատակիցները շարունակվող անձրևի պայմաններում աշխատանքներ են տանում բերվածքները մաքրելու ուղղությամբ։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/06/24/88813/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, Արթիկ քաղաքում արտակարգ իրավիճակ է ստեղծվել: Սելավատարի փլուզման պատաճառով գետը տակնուվրա է արել մի ամբոջ թաղամասի տներ, գոմեր, ինչի հետևանքով էլ մեծ թվով խոշոր եղջերավոր անասուններ, խոզեր, տնային կենդանիներ են սատկել: Գետը ավերել է բազմաթիվ տներ: Մարդաբոյ ապառաժ քարերը վնասել են նաև մարդկանց ավտոմեքենաները: [b]ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն [/b]

Նմանատիպ նյութեր