211652_close_icon
views-count76977 դիտում article-date 23:02 20-08-2019

Երևանում. 38–ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 38-ամյա Վիլսոն Ի.-ն իր վարած Opel Vectra մակնիշի 35 QQ 478 համարանիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 և Արտակարգ իրավիճակների նախարարության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոններ: Վրաերթի ենթարկվածին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փարկարար ծառայության հրշեջ-փրարարներն ու Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո վրաերթի ենթարկվածին, ով կլիներ 45-50 տարեկան կին, տեղափոխել են հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ: Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ: Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր