211652_close_icon
views-count138565 դիտում article-date 17:03 24-06-2016

Արտակարգ իրավիճակ Արթիկ քաղաքում. սելավատարի փլուզման պատճառով բազմաթիվ տներ են հայտնվել ջրի մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ինչպես Շիրակի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն 4 ժամից ավելի է` Արթիկ քաղաքում արտակարգ իրավիճակ է ստեղծվել: Սելավատարի փլուզման պատաճառով գետը տակնուվրա է արել մի ամբոջ թաղամասի տներ, գոմեր, ինչի հետևանքով էլ մեծ թվով խոշոր եղջերավոր անասուններ, խոզեր, տնային կենդանիներ են սատկել: Գետը ավերել է բազմաթիվ տներ: Մարդաբոյ ապառաժ քարերը վնասել են նաև մարդկանց ավտոմեքենաները: Դեպքի վայր են ժամանել Շիրակի մարզի փրկարարները` մարզային փրկարարական վարչության պետ, գնդապետ Արթուր Կարապետյանի գլխավորությամբ: Այս պահին քաղաքացիները Շիրակի մարզի փրկարարների հետ` աշխատանքներ են կատարում` պարզելու համար, թե արդյոք մարդկային կորուստներ կան, թե ոչ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ աղետի վայր է ժամանել նաև Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, Արթիկի ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանը, Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը և պաշտոնատար այլ անձինք: Ֆոտոլրագրողի հետ զրույցում մարզպետը հայտնեց, որ իրավիճակի մասին տեղեկացրել է կառավարությանը և կատավարությունից խոստացել են, որ «ժողովրդին կօգնենք» (հուսանք): Դեպքի վայրում հավաքածներն էլ ֆոտոլրագրողին ասում էին, որ մանկապարտեզից 50 երեխայի տարհանել են Արթիկի ոստիկանները: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 229+
229+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր