211652_close_icon
views-count1396 դիտում article-date 16:57 24-06-2016

ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրեց նորանշանակ տեղակալ Արթուր Դավթյանին

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Դատախազության Կոլեգիայի անդամներին է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի նորանշանակ տեղակալ Արթուր Դավթյանին: Գլխավոր դատախազը բարձր է գնահատել Արթուր Դավթյանի պրոֆեսիոնալիզմը և իրավական համակարգում երկարամյա աշխատանքային փորձը՝ վստահություն հայտնելով, որ դատախազական համակարգում նրա գործունեությունը ուղղված կլինի ՀՀ իրավական համակարգի ամրապնդմանը: Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի 2016 թվականի հունիսի 22-ի հրամանագրով՝ Արթուր Դավթյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:

Նմանատիպ նյութեր