2704 դիտում
22:14 13-11-2020
Արամ Վարդևանյանը և Էրիկ Ալեքսանյանը դիմել են Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և Գլխավոր դատախազի տեղակալին
[url=https://news.am/arm/news/613282.html?fbclid=IwAR29tlyRdzGgWvtSR2GIfkpj0NlJLT4B_Uu1zGBK0y7IB3mDLMufMp8DTZw]News.am[/url]-ը գրում է. Փաստաբաններ Արամ Վարդեւանյանը եւ Էրիկ Ալեքսանյանը դիմել են Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին եւ Գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Բաղդասարյանին։
«Դիմում ենք Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին եւ Գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Բաղդասարյանին
Հարգելի պարոն Դավթյան եւ պարոն Բաղդասարյան,
Վերջին 2․5 տարվա մեջ ամենից շատ բանավիճել ենք սահմանադրական կարգի տապալման, դրա պահպանման վերաբերյալ։ Խոսել ենք Հայաստանում իրավական պետության սկզբունքի, իրավունքների իրավաչափ կամ ոչ իրավաչափ սահմանափակումների մասին։
Միշտ պնդել ենք, որ Դուք ապօրինի քրեական հետապնդում եք հարուցել տխրահռչակ սահմանադրական կարգի տապալման գործով, Դուք միշտ պնդել եք հակառակը։ Փորձել եք ներկայացնել հարցը իբրեւ ոչ թե քաղաքական այլ իրավական տիրությում գտնվող։
Հիմա եկեք վերլուծենք ստեղծված իրավիճակը․ Ռազմական դրությունը պահպանվում է ՀՀ-ում չնայած Կառավարության որոշմամբ արձանագրված հիմքերը 2020 թվականի նոյեմեբերի 9-ի փաստացի միջազգային պայմանագրով՝ վերացել են։
Ռազմական դրությունը պահպանելով՝ այսօր սահմանափակվում են խաղաղ հավաքների, խոսքի ազատության եւ մի շարք այլ իրավունքներ։ Ավելին՝ հանրապետության հրապարակում պաշտոնատար անձանց գիտությամբ տարածվում է զինվորական համազգեստ կրող անձանց տեսանյութ որում ուղղակիորեն առկա են հանցակազմի տարրեր։ Այսօր եւս տարածվում է տեսանյութ զինվորական համազգեստով անձանց որոնք պահանջում են Արցախից Հայաստան տեղափոխված անձանց հանդեպ վրեժ լուծել։ Ռազմական դրության պայմանի իբրեւ առկայությունից ելնելով հարուցվել են հենց այդ հիմքից բխող ակնհայտ անհիմն քրեական գործեր քաղաքական գործիչների նկատմամբ։
Արդյունքում կարող ենք ձեւակերպել հետեւյալը՝ նոյեմբերի 9-ի ստորագրված փաստաթղթի արդյունքներից բողոքող անձանց թվի շարունակական աճից վտանգ կանխազգալով (այդ թվում ճանապարհները ոստիկանական ուժերով փակելով)՝ հավանական բազմամարդ հավաքի անցկացումը խոչընդոտելու, քաղաքական ոչ բռնի իրադարձությունները, խնդրո առարկա փաստաթղթի արդյունքները չեղարկելու քաղաքացիների պահանջը վերջնական ճնշելու եւ առկա իրավիճակը պահելու նպատակով, ՀՀ քաղաքացու՝ Սահմանադրությամբ երաշխավորված նշյալ իրավունքների իրացումն արգելելու, դրանով իսկ ՀՀ Սահմանադրության՝ այդ իրավունքները նախատեսող նորմերը փաստացի վերացնելու` դիտավորության տարրեր այս իրավիճակում արդյոք չեք նկատում։
Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/613282.html?fbclid=IwAR29tlyRdzGgWvtSR2GIfkpj0NlJLT4B_Uu1zGBK0y7IB3mDLMufMp8DTZw]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
2355 դիտում
12:00 01-07-2021
Ռոմանոս Պետրոսյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին
9441 դիտում
14:13 08-12-2021
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին շնորհավորել է ՌԴ գլխավոր դատախազը
Այս բաժնից
526 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
955 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
844 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը