Հունիսի 13-19-ը Երևանի քաղաքապետարանի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 198 հեռախոսազանգ
Հունիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 198 հեռախոսազանգ:
Շաբաթվա սկզբի տվյալներով դրանցից 163-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 35 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ:
Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում «Թեժ գծի» հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 81 հեռախոսազանգ, որոնցից 55-ին լուծում է տրվել, իսկ 26 -ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]


