211652_close_icon

Հունիսի 19-25-ը Երևանի քաղաքապետարանի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 278 հեռախոսազանգ

views-count2991 դիտում article-date 16:03 30-06-2017
Հունիսի 19-25-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 278 հեռախոսազանգ: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 242-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 36 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 94 հեռախոսազանգ, որոնցից 80-ին լուծում է տրվել, իսկ 14-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:

Նմանատիպ նյութեր