1580 դիտում
09:15 24-06-2016
Կարկուտից տուժած գյուղացիները փոխհատուցում չեն ստացել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ մայիսի 18-ին ՀՀ Արմավիրի մարզի մոտ երկու տասնյակ համայնքներում ուժգին կարկուտից տուժած գյուղացիները փոխհատուցում չեն ստացել:
Անցել է ավելի քան մեկ ամիս, սակայն կառավարությունը նույնիսկ դեռ չի էլ խոստացել, որ կփոխհատուցի: Իսկ գյուղացիները միլիոնների հասնող վնասներ են կրել: Տուժած գյուղերի թվում են Շենավանը, Բերքաշատը, Նալբանդյանը, Ջանֆիդան և այլն:
Թերթը տուժած մի քանի համայնքների ղեկավարներից փորձեց պարզել, թե իրենք ինչ տեղեկություններ ունեն, ի վերջո, կառավարությունը փոխհատուցելո՞ւ է գյուղացիների կրած վնասները, թե՞ ոչ:
Բերքաշատի գյուղապետ Հարություն Չվչյանն ասաց, որ դեռ սպասում են կառավարության պատասխանին:
Շենավանի գյուղապետ Արթուր Մկրտչյանը հայտարարեց, որ փոխհատուցելու են միայն հողի ու ջրի հարկերը. «ուրիշ ոչ մի բան»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1711 դիտում
13:21 23-07-2019
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը մարդասիրական օգնություն կտրամադրի Շիրակի մարզի կարկուտից տուժած ընտանիքներին
1668 դիտում
16:16 16-09-2019
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը մարդասիրական օգնություն է տրամադրում Շիրակի կարկուտից տուժած ընտանիքներին
Այս բաժնից
1492 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»
1825 դիտում
07:31 23-01-2025
Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ»
8895 դիտում
21:19 22-01-2025
ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը «սրտիկել» է լրագրողներին