Փրկարարները բացել են փակ դուռը
Հունիսի 23-ին, ժամը 20.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 33 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: