211652_close_icon

Մրջյունները երբեք չեն քնում․ հետաքրքիր փաստեր

views-count5221 դիտում article-date 20:09 23-06-2016
Աշխատանքի բաժանումը կատարվում է խոշոր, միջին ու փոքր մրջյունների միջև։ Գաղութի ամենաբազմանդամ խմբի՝ աշխատավորների վրա են դրված բույն կառուցելու, սնունդ հայթայթելու, մատղաշներին կերակրելու, թշնամիներից պաշտպանելու պարտականությունները։ Մրջյունները երբեք չեն քնում։ Տարեկան մեկ անգամ մրջյունների բնում զարգանում են թևավոր արուներ ու էգեր, որոնք ամուսնական թռիչքի համար լքում են բույնը։ Բեղմնավորումը տեղի է ունենում օդում կամ գետնի վրա, ապա արուները ոչնչանում են, իսկ էգերը կորցնում են թևերը և սկսում նոր բույն կառուցել։ Կան և մշտապես բույն չունեցող թափառական տեսակներ։

Նմանատիպ նյութեր