211652_close_icon
views-count1671 դիտում article-date 19:00 23-06-2016

Հրաժեշտ՝ ապօրինի պահվող զենքին

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1968 թ. ծնված Անժելա Բ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի, 16 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացան: *** Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1970 թ. ծնված Ռուզաննա Մ.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի` 150, «ԴՇԿ»-ի 12,7 մմ տրամաչափի 1 փամփուշտ: *** Ոստիկանության Բազումի բաժին է զանգահարել 1946 թ. ծնված Խաչիկ Բ.-ն և հայտնել, որ զինամթերք ունի հանձնելու: Մեկնած օպերատիվ խմբին նա ներկայացրել է տարբեր տրամաչափի 820 փամփուշտ և ձեռքի 2 նռնակ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր