211652_close_icon

Ողբերգական ավտովթար Երևանում. 36-ամյա վարորդը Land Rover-ով բախվել է պատին. վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count22660 դիտում article-date 11:39 23-06-2016
Այսօր` հունիսի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի Նորվեգական քոթեջի 11 տնակի բնակիչ, 36-ամյա Վրեժ Դանիելյանը իր վարած Land Rover մակնիշի 34 ZC 171 համարանիշի ավտոմեքենայով Շիրակի փողոցի թիվ 43 հասցեի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել պատին: Ինչպես հայտնում է ֆտոոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1–ին սպայական գումարտակի ծառայողները` Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր