Հերթական թալանի դեպքը հարսանիքի ժամանակ
Միշա Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ տեղեկանալով, որ Վարդան Մեջլումյանը ընտանիքի անդամների հետ մասնակցում է եղբոր հարսանյաց հանդեսի արարողությանը, օգտվելով այդ հանգամանքից, տան մուտքի դուռը հրելով բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել Վարդան Մեջլումյանին պատկանող Դիլիջան քաղաքի տուն, գաղտնի հափշտակել ընդհանուր 1 020 000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով ոսկյա զարդեր:
Բացի այդ, Միշա Հովհաննիսյանը, ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ մուտք է գործել Վաչե Մեջլումյանին պատկանող Դիլիջան քաղաքի գտնվող պահեստարան հանդիսացող ավտոտնակ և հափշտակել, ընդհանուր 10 000 ՀՀ դրամ արժողությամբ տարբեր տեսակի տնտեսական և մթերային ապրանքներ:
Այսինքն, մեղադրվում է 177 հոդվածի 3 –րդ մասի 1.1 կետով, 34-176 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ը տեղեկացավ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: