211652_close_icon
views-count1938 դիտում article-date 10:12 23-06-2016

ԼՂ բանակցությունները գտնվում են վճռական փուլում. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««Չորրորդ իշխանություն» թերթը զրուցել է ՀԱԿ կուսակցության վարչության անդամ, դիվանագետ Վլադիմիր Կարապետյանի հետ: «Որևէ կասկած չկա, որ բանակցությունները գտնվում են վճռական փուլում, և առաջիկա ամիսներին կարող են տեղի ունենալ նշանակալի զարգացումներ: Հանրապետականի ներկայացուցիչների այն հայտարարությունները, թե Սերժ Սարգսյանը չի ներգրավվելու կարգավորման բովանդակային քննարկումների մեջ, հերքվեցին հենց վերջինիս կողմից ստորագրված հայտարարությամբ: Հենց բովանդակային, հակամարտության կարգավորման մանրամասների քննարկումն է եղել այս բանակցությունների առանցքը, և դրանով էլ Սանկտ պետերբուրգի հանդիպումը տարբերվել է նախորդից: Ավելին, մեջբերեմ հայտարարությունից մեկ հատված. «պետությունների ղեկավարները փաստեցին մի շարք հարցերի կապակցությամբ փոխըմբռնման հասնելու հանգամանքը, որոնց լուծումը հնարավորություն կընձեռի պայմաններ ստեղծել առաջընթաց արձանագրելու ԼՂ հիմնահարցի կարգավորման հարցում»: Սա շատ հետաքրքիր արձանագրում է, հաշվի առնելով այն փաստը, որ մինչև հունիսի 20-ը կողմերի դիրքորոշումները ծայրահեղ հեռու էին իրարից: Հիմա արձանագրվում է դիրքորոշումների մերձեցում, և այդ հանգամանքը ևս մեկ վկայություն է գործընթացի ուղղության մասին»,-ասել է Կարապետյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր