211652_close_icon
views-count3390 դիտում article-date 11:45 19-11-2014

Ինչ փուլում են գտնվում ադրբեջանցիների կողմից խոցված ուղղաթիռի օդաչուների վերադարձման շուրջ ընթացող բանակցությունները

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն շարունակում է բանակցությունները Ադրբեջանի կողմից խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմին վերադարձնելու ուղղությամբ: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: Միաժամանակ ավելացրեց, որ այս պահին, որեւէ արդյունքների մասին չի կարող խոսել, որովհետեւ դրանք չկան: Հարցին, թե գոնե հստակ տեղեկություն ունե՞ն՝ օդաչուները ո՞ղջ են, թե՞ ոչ, պատասխանեց. «Մենք նույնիսկ դա չենք կարողացել ճշտել եւ այս պահին հանրությանը փոխանցելու ինֆորմացիա այդ առումով եւս չունենք»: Հիշեցնենք, որ ԼՂՀ ռազմաօդային ուժերին պատկանող Մի-24 ուղղաթիռը խոցվել է ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից նոյեմբերի 12-ին, երբ վերջինս ուսումնավարժական թռիչք էր իրականացնում ղարաբաղա-ադրբեջանական սահմանի մոտ: Զոհվել են ուղղաթիռի 3 օդաչուները: Իսկ այս տարվա հունիսին հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձ կատարելու ժամանակ ԼՂՀ իշխանությունները ձերբակալել էին Ադրբեջանի քաղաքացիների Շահբազ Գուլիևին, Դիլգամ Ասկերովին, իսկ դիմադրություն ցույց տալու ժամանակ ոչնչացվել էր Հասան Հասանովը, ում դին վերջերս ԼՂՀ իշխանությունները հանձնեցին Ադրբեջանին: Հիշեցնենք նաև, որ հայկական կողմը մեր օդաչուների աճյունները վերադարձնելու խնդրանքով դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և միջազգային այլ կառույցներին: Ավելի ուշ Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Էլմին Մամեդովը ասել է, որ «լավ հնարավորություն է ընձեռնվել» և կարելի է Շահբազ Գուլիևին և Դիլգամ Ասկերովին փոխանակել հայկական ուղղաթիռի զոհված օդաչուների դիերի հետ: Այս մասին հաղորդել էր Azerbaijan News-ը: Իսկ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում արձագանքելով նրա հայտարարությնաը ասել էր.ՙՉեմ կարծում, որ ադրբեջանցիների կողմից խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմին ադրբեջանցիների դիվերսանտների հետ փոխանակելու առաջարկն անգամ քննարկման դրվիԱյդպիսի քայլն անմարդկային է եւ աննորմալ: Մենք ո՞նց կարող նման քայլի գնալ: Նախ եւ առաջ, մենք չգիտենք նաեւ մեր օդաչուների ճակատագիրը: Չի բացառվում, որ նրանք ողջ լինեն: Հետո էլ, Ադրբեջանը պարտավոր է ռազմագերիներին հանձնել: Ինչպե՞ս կարելի է ռազմագերիներին փոխանակել հանցագործության մեջ մեղադրվող անձանց հետ»,- ավելացրել էր Դավիթ Բաբայանը:

Նմանատիպ նյութեր