Սեյրան Օհանյանի անունից բանակցությունները վարում է Սամվել Բաբայանը. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ այս օրերին Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը զբաղված է ՀՀ նախկին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի լոբբինգով: Նա վերջինիս անունից բանակցություններ է վարում կուսակցությունների ղեկավարների ու քաղաքական գործիչների հետ հնարավոր համագործակցության մասին:
Ու թեև Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, թե շարունակում է քաղաքական խորհրդակցությունները կուսակցությունների հասարակական կառույցների, հայտնի գործիչների, մտավորականների հետ՝ ձևավորելով համախոհների թիմ՝ միաձույլ դաշինք, իրականում՝ դե ֆակտո այդ գործառույթները իր վրա է վերցրել Սամվել Բաբայանը:
Հիշեցնենք, որ 2000 թվականին Բաբայանը մեղադրվեց Արցախի նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձի համար և դատապարտվեց 14 տարի ազատազրկման: Նկատենք, որ մինչև վերջերս Սամվել Բաբայանի և Սեյրան Օհանյանի միջև կար բացահայտ թշնամանք, ինչը այս օրերին երկուստեք մոռացվել է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]