11296 դիտում
09:13 27-08-2021
Մոսկվան Անկարային ընկալում է որպես պրագմատիկ գործընկեր, իսկ Բաքվին՝ որպես արժեքավոր դաշնակից. «Ամերիկայի ձայն»
Փորձագիտական շրջանակները շարունակում են քննարկել, թե ինչու 2020 թ.-ին ձախողվեց Հայաստանի անվտանգության համակարգը, որի հիմքում է հայ-ռուսական իրավապայմանագրային բազան։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Ռուսաստանի վրա հիմնված Հայաստանի ձևավորած անվտանգության համակարգը ուներ երկու առանցքային առաքելություններ, որոնք միտված են ՌԴ հետ դաշնակցային հարաբերությունների միջոցով զսպել Թուրքիային և հետ պահել Ադրբեջանին, նշել է նախկին դիվանագետ, իրավաբան Արմեն Խարազյանը՝ օրերս որպես բանախոս հանդես գալով ՀՀ և ՌԴ միջև ռազմական և անվտանգության ոլորտի հարաբերություններին վերաբերող հեռավար քննարկմանը:
«Հայաստանի իշխանությունները, ինչպես պարզվեց, ձախողվեցին այս առաքելությունների իրականացման հարցում: Իրականում երկու ուղղություններն էլ տապալվեցին»,- փաստում է Խարազյանը:
Քննարկման մյուս բանախոս, վերլուծաբան Լիլիթ Գևորգյանի կարծիքով էլ անվտանգության այս համակարգը ոչ թե ռազմավարություն է, այլ ցանկալին իրականության տեղ ընդունող մտածելակերպ, երբ Երևանը կարծում է, որ առկա է ՀՀ և ՌԴ ազգային շահերի լիակատար համընկնում, որը, սակայն, ըստ Գևորգյանի, իրականությունից հեռու է:
«Հայաստանն ադրբեջանցիներին և թուրքերին դիտարկում է որպես թշնամիներ, սակայն Ռուսաստանը Թուրքիային ընկալում է որպես պրագմատիկ գործընկեր և հավանական աջակից՝ փորձելով նվազագույնի հասցնել Արևմուտքի ազդեցությունը տարածաշրջանում նվազեցնելու փորձերում: Միևնույն ժամանակ, Ադրբեջանը դիտվում է որպես արժեքավոր դաշնակից, միջնորդ Թուրքիայի հետ հարաբերություններում, կարևոր գործոն՝ պայմանավորված Ռուսաստանի ամենամեծ մահմեդական համայնքներից մեկով և էներգետիկ շահերի բազմաթիվ համընկնումներով»,- ասում է Գևորգյանը:
Նա համաձայն չէ այն կարծիքի հետ, որ 2020 թ-ին տեղի ունեցած զարգացումներն արդյունք էին 2018 թ. հեղափոխության և իշխանության եկած ոչ կոմպետենտ կառավարության՝ հաշվի առնելով 2016 թվականի քառօրյա պատերազմը:
«2016 թվականին մենք արդեն համուզվեցինք, որ այս անվտանգության մեխանիզմը չի գործում: Սերժ Սարգսյանն ապրիլյան պատերազմից հետո վավերացրեց համատեղ Հակաօդային պաշտպանության մասին պայմանագիրը, սակայն անցած տարվա պատերազմի ժամանակ, մենք մնացինք միայնակ՝ ոչ միայն Արցախն ու նրա օդային տարածքը, այլև հենց Հայաստանը պաշտպանելու հարցում»,- նշում է վերլուծաբանը:
Արմեն Խարազյանի կարծիքով էլ անվտանգային համակարգի ձախողման հարցը խորապես հասկանալու համար անհրաժեշտ է վերլուծել ՀՀ ու ՌԴ-ի միջև անվտանգության և ռազմական ոլորտի համագործակցության շուրջ կնքված փաստաթղթերը: Խարազյանը վերհանել է Երևանի ու Մոսկվայի միջև կնքված շուրջ 160 պայմանագրեր և համաձայնագրեր: Նախկին դիվանագետի կարծիքով այսօր անհրաժեշտ է վերհանել և ինվենտարիզացնել ոչ միայն ՀՀ-ի ու ՌԴ-ի միջև առկա իրավապայմանագրային ողջ դաշտը, այլ նաև Հայաստանի հակառակորդ պետությունների ու այլ երկրների՝ Մոսկվայի հետ ունեցած իրավապայմանագրային ողջ բազան, որը հնարավորություն կտա ապագայում ավելի արդյունավետ բանակցել ռուսական կողմի հետ և հասկանալ Մոսկվայի քաղաքականության էությունն ու սահմանափակումները:
«Ժամանակն է մի պահ դադար վերցնել և վերլուծել այն ամենը, ինչ մենք սխալ ենք արել՝ առանց առաջնորդվելու կարճատես մոտեցումներով և առանց ապացույցների ենթադրություններով»,- ասում է նա
Լիլիթ Գևորգյանն էլ հիշեցնում է՝ Ռուսաստանի հենքի վրա Հայաստանի պաշտպանական համակարգը ձևավորել և զարգացրել են Հայաստանի բոլոր առաջնորդներն անկախությունից ի վեր քաղաքական ողջ վերնախավի աջակցությամբ: Այս համակարգի ձախողումը Գևորգյանը դիտարկում է ավելի լայն համատեքստում՝ գտնելով, որ 2020 թ-ի զարգացումները ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի կենտրոնի անվտանգության և արտաքին քաղաքականության ձախողումն էր:

Նմանատիպ նյութեր
1027 դիտում
09:47 30-04-2023
Ռուսաստանը հայ հանրության կողմից դադարել է ընկալվել որպես «վստահելի դաշնակից». «Ամերիկայի ձայն»
11668 դիտում
14:43 14-05-2018
Ռուսաստանը Հայաստանը դիտարկում է որպես կարևոր գործընկեր ու դաշնակից տարածաշրջանում. Պուտին
Այս բաժնից
871 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»