1733 դիտում
16:49 22-06-2016
ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարին շնորհվել է դասային աստիճան
Դատական դեպարտամենտից տեղեկացնում են, որ ՀՀ Նախագահի 2016 թվականի հունիսի 14-ի ՆՀ-467-Ա հրամանագրով` ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանին շնորհվել է դատական ծառայության 2-րդ դասի բարձրագույն խորհրդականի դասային աստիճան:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրում մասնավորապես նշված է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը՝ որոշում եմ. Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Ռոբերտի Փոլադյանին շնորհել Հայաստանի Հանրապետության դատական ծառայության 2-րդ դասի բարձրագույն խորհրդականի դասային աստիճան»:
Նմանատիպ նյութեր
1299 դիտում
12:24 20-09-2019
Դավիթ Անանյանին շնորհվել է Հարկային ծառայության պետական խորհրդականի դասային աստիճան
1277 դիտում
16:56 20-09-2019
Դավիթ Մելքոնյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան
Այս բաժնից
1258 դիտում
15:01 11-01-2025
Զարուհի Փոստանջյանին ազատազրկում է սպառնում
775 դիտում
14:40 11-01-2025
Գանձաքարի նորակառույց դպրոցը գործում է հունվարի 7-ից. վարչապետը տեսանյութ է հրապարակել
904 դիտում
13:21 11-01-2025
Տոմսային ինչ փաթեթներ է առաջարկվում քաղաքապետարանը․ տեսանյութ