211652_close_icon
views-count1259 դիտում article-date 16:56 20-09-2019

Դավիթ Մելքոնյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Դավիթ Մելքոնյանին արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան շնորհելու մասին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 137-րդ հոդվածի, ինչպես նաև «Դատախազության մասին» օրենքի 44-րդ հոդ-վա¬ծի 2-րդ մասի և «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ, արդարա-դատության առաջին դասի խորհրդական Դավիթ Մանուկի Մելքոնյանին շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

Նմանատիպ նյութեր