ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ` Ժիրայր Սեֆիլյանը տեղափոխվում է դատարան
Քիչ առաջ Հայաստանի քննչական կոմիտեից Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան տեղափոխվեց Ժիրայր Սեֆիլյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչը միջնորդություն է ներկայացնելու նշված դատարան, որպեսզի դատարանը Ժ. Սեֆիլյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրի երկամսյա կալանք:
Թե որ դատավորն է դռնփակ դատական նիստն անցկացնելու` այս պահին ճշտվում է:
Եթե դատարանը բավարարի ՀԿԳ ավագ քննիչի միջնորդությունը, ապա Ժ. Սեֆիլյանը կտեղափոխվի կամ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ, կամ ԱԱԾ մեկուսարան:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի