211652_close_icon
views-count2228 դիտում article-date 15:33 07-04-2015

Ժիրայր Սեֆիլյանը կրկին անազատություն մեջ է. նրան ձերբակալեցին

Ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների նախապատրաստության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են նաեւ Գևորգ Սաֆարյանն ու Ժիրայր Սեֆիլյանը։ Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեից: Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել են Վարուժան Ավետիսյանն ու Պավել Մանուկյանը։ Մինչեւ այդ էլ տեղեկացրել էինք, որ բերման են ենթարկել «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար Ժիրայր Սեֆիլյանին, անդամներ Վարուժան Ավետիսյանին, Պավել Մանուկյանին, ինչպես նաեւ Հայկական վերածնունդի Լիբանանյան ներկայացուցիչ Թորոս Սեֆիլյանին (Ժիրայր Սեֆիլյանի եղբայր)։ Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացել էր է «100-ամյակն առանց ռեժիմի» շարժումից: Նրանց հաղորդմամբ՝ առավոտյան խուզարկվել են նաեւ Վանաձորում բնակվող Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Հովհաննես Ղազարյանի բնակարանը, այնուհետեւ նա բերման է ենթարկվել։ Այս պահին խուզարկվում է նաեւ Հիմնադիր խորհրդարանի Վանաձորի գրասենյակը:

Նմանատիպ նյութեր