6564 դիտում
09:13 22-06-2016
Վահան Շիրխանյանը բաց նամակով զգուշացնում է Սեյրան Օհանյանին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, որը «զինված հանցավոր» խմբի գործով արդեն 7 ամիս է՝ գտնվում է կալանքի տակ, քառօրյա պատերազմից հետո՝ մայիսի 20-ին, բաց նամակ է գրել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Սակայն նամակը օրերս է հասել իր հարազատներին:
«Ժողովուրդ» օրաթերթին փոխանցված նամակը ուղղված է ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանին, քանի որ հենց նա է ՀՀ սահմանների պատասխանատուն: Նամակում Շիրխանյանն անդրադարձել է այն լուրերին, ըստ որոնց՝ ՀՀ բարձրագույն ղեկավարությունը պատրաստ է ազատագրված տարածքները հանձնել Ադրբեջանին:
Շիրխանյանը զգուշացրել է, թե այդ դեպքում ինչպիսի զարգացումներ կարող են լինել:
Նա մասնավորապես զգուշացնում է.
«1.Զինուժի դուրս բերմանը և հողերի հանձնմանը հետևելու է Արցախի հայաթափումը և դրա «խաղաղ» հանձնումը թշնամուն: Ոչ մի միջազգային երաշխիք ի վիճակի չի լինի դա կանխել:
2.Հայաստանի սահմանակից հողերի հանձնումը թշնամուն անկայունացնելու է Զանգեզուրը, Սևանի ավազանը՝ բազմապատկելով արտագաղթը Հայաստանից:
3.Հայությունը և Հայաստանը կորցնելու է ոչ միայն արժանապատվությունը, այլև զարգացման հեռանկարները:
4.Հայաստանում հաստատվելու է Թուրքիայի ֆինանսական, տնտեսական, քաղաքական իշխանությունը, չէ՞ որ Հայաստանը լիովին կապված կլինի սահմանի բացման համար Թուրքիայի առաջ քաշած բոլոր նախապայմաններից:
5.Հայոց պատմության մեջ գրանցվելու է մեծագույն դավաճանությունը»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1843 դիտում
08:19 04-09-2015
Վահան Շիրխանյանը լքել է ՍԴՀԿ ղեկավար շարքերը. «ՀԺ»
4358 դիտում
12:09 06-03-2017
Վահան Շիրխանյանը գտնվում է կալանավորված անձանց համար նախատեսված բավարար պայմաններով խցում. ՀՀ ԱՆ ՔԿՎ
Այս բաժնից
1015 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1069 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան
1063 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»