211652_close_icon
views-count4358 դիտում article-date 12:09 06-03-2017

Վահան Շիրխանյանը գտնվում է կալանավորված անձանց համար նախատեսված բավարար պայմաններով խցում. ՀՀ ԱՆ ՔԿՎ

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը հայտարարություն է տարածել՝ կապված Վահան Շիրխանյանի պահման վայրի պայմանների վերաբերյալ նրա փաստաբան Հայկ Ալումյանի հայտարարության հետ։ ՀՀ ԱՆ ՔԿՎ հայտարարության մեջ ասվում է. «Մարտի 5-ին լրատվամիջոցներով ՀՀ ԱՆ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Վահան Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանի այն հայտարարությունը, թե իբր «խուցը նեղ է, փոքրիկ ու շատ խոնավ` պատերի ներքեւի հատվածը խոնավությունից բորբոսնել է: Այդ նեղ խցում կալանավորները չորսն են եղել, սակայն այն բանից, երբ Վ. Շիրխանյանը դժգոհել է խցի պայմաններից ու վիճակից, մոտ մեկ ժամվա մեջ եւս մեկ կալանավոր են բերել խուց», իրականության հետ աղերս չունի: Հայտնում ենք, որ Վ. Շիրխանյանը գտնվում է կալանավորված անձանց համար նախատեսված բավարար պայմաններով 18 քմ խցում, ինչը սահմանված է Հայաստանի Հանրապետության «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքով, եւ այդ խցում պահվում են չորս անձինք, այլ ոչ հինգ, ինչպես պնդում է փաստաբանը»: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր