211652_close_icon

Վահան Շիրխանյանը լքել է ՍԴՀԿ ղեկավար շարքերը. «ՀԺ»

views-count1936 դիտում article-date 08:19 04-09-2015
«Հայկական ժամանակը» գրում է. «Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության անդամ, տարբեր կուսակցություններով անցած եւ ի վերջո ՍԴՀԿ կուսակցաշինությանը լծված պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը լքել է ՍԴՀԿ ղեկավար շարքերը: Հիշեցնենք, որ նախկին ՍԴՀԿ-ի տրոհումից հետո, երբ Լյուդմիլա Սարգսյանի թեւն առանձնացավ՝ չմնալով ՀԱԿ-ի կազմում, Վահան Շիրխանյանը մյուս թեւի գլխավոր դերակատարներից էր: Այժմ, սակայն, Շիրխանյանը հիասթափվել է կուսակցաշինության գործից եւ լքել ՍԴՀԿ-ն: Վահան Շիրխանյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ ՍԴՀԿ ժողովներին եւ գործունեությանը չի մասնակցում, հիասթափվել է կուսակցություններից ընդհանրապես եւ ինքն այլեւս անկուսակցական է»:

Նմանատիպ նյութեր