Սյունիքի մարզում պատմության ուսուցիչը փորձում էր կեղծել պատմությունը․ տեղի ոստիկանները բացահայտեցին իրականությունը
Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում, հունիսի 19-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։
Ժամը 20։00-ի սահմաններում Կապանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ փակ գանգուղեղային վնասվածք, գանգուղեղի պատռած վերք ախտորոշմամբ, իրենց մոտ է տեղափոխվել Կապան քաղաքի Դավիթ Բեկի թաղամասի բնակիչ, 45-ամյա Գարիկ Աթայանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոցում վերջինս հայտնել է, որ վնասվածքները ստացել է ծառից վայր ընկնելու հետևանքով։
Ժամեր անց Կապանի ոստիկանները պարզել են, որ Գ․Աթայանի տեղեկությունները կեղծ են, այլ նույն օրը իր անձնական օգտագործման Mercedes մակնիշի 71 QL 001 համարանիշի ավտոմեքենայով, Սյունիք-Նորաշենիկ ավտոճանապարհի երթևեկելի գոտի դուրս եկած, անտառներին շրջանցելու ժամանակ չի կարողացել կառավարել ավտոմեքենան, ինչից հետո դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, իսկ արդեն հիվանդանոցում սուտ պատմություն է հորինել, որ ծառից է ընկել։
Գ․ Շամշյանի տեղեկություններով, Գ․Աթայանը աշխատում է Սյունիքի մարզի Աճանանի միջնակարգ դպրոցում, որպես պատմության ուսուցիչ։