50 միլիոն ապրանքաշրջանառությունը շատ ցածր ցուցանիշ է. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Արդեն 2 տարի Հայաստանի դիվանագիտական առաքելություն իրականացնող դեսպան Շարպանտիեն դժգոհ է 50 միլիոն ապրանքաշրջանառության ցուցանիշից:
Հայաստանում ֆրանսերեն լեզվիի տիրապետողների թվի նվազեցումը ևս ֆրանսիացի դիվանգետին դուր չի գալիս:
Նախկինում ` անկախության առաջին տարիներին, եղել է 93.000, անկախությունից հետո` 35.000:
Հարցը, թե Ֆրանսիայի դեսպանատունը դժվարությամբ է վիզաներ տրամադրում, դեսպան Շարպանտիեն իրազեկ է այդ
խոսակցություններին, բայց ցավում է նման խոսակցությունների համար, քանի որ խոսակցությունները այլևս չեն համապատասխանում իրականությանը:
«Գուցե որոշ ժամանակ առաջ կար դժվարություն, խնդիրներ՝ դիմելու դեպքում մերժում ստանալու առնչությամբ, սակայն այդ շշուկները այլևս չեն համապատասխանում իրականությանը»,- ասաց նա:
Սրանք միայն մերկապարանոց հայտարարություններ չեն, այլ վիճակագրություն. այսօր կարճաժամկետ վիզաների համար դիմողներից ընդամենը 16,5 տոկոսն է մերժվում և 2015 թվականից սկսած վիզաների հայտերի ուսումնասիրության ժամանակը 1 օրով կրճատել են:
ԼՂ հակամարտության հարցում Ֆրանսիայի դիրքորոշումն այն է, որ հետաքննական սարքերի տեղարդումը առանցքային նշանակություն ունեցող հարց է, ինչը, ըստ նրա, թույլ կտա բացահայտել ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ տեղի ունեցած դեպքերը: