1484 դիտում
12:52 28-10-2019
Հաջորդ տարվա համար կանխատեսվում է կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցության ավելի ցածր ցուցանիշ
Հայաստանում կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը կանխատեսվում է, որ հաջորդ տարի կլինի 49.2 տոկոս` ավելի ցածր, քան այս տարվա համար նախատեսվածը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Ազգաին ժողովում մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումներին հայտեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
«Ակնկալվում է, որ այս տարի կունենանք արդեն 50 տոկոսի միջակայքում պարտք` նկատի ունեմ կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը: Չի բացառվում, որ մենք մի փոքր գերագնահատել ենք սա և 50-ից պակաս ունենանք: Նույնիսկ այդ պայմաններում ակնկալվող սցենարով ենթադրվում է, որ մյուս տարի կունենանք 50 տոկոսը չգերազանցող կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշ: Հարկաբյուջետային քաղաքականության նպատակադրումներից էր, որ պարտքը բերենք կառավարելի մակարդակի: Բացարձակ թվով այն ակնկալվում է, որ կլինի 7.3 մլրդ դրամ: Չի բացառվում, որ 2020-ին ունենանք ավելի ցածր ցուցանիշ, քան կանխատեսվող 49.2 տոկոս կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը»,-ասաց Ջանջուղազյանը:
Նա նշեց` այլ կերպ ասած՝ ռիսկերն ավելի շատ դեպի ներքև են, քան վերև:
Նմանատիպ նյութեր
2143 դիտում
12:28 08-05-2019
2018 թ. նախորդ տարվա համեմատ կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը նվազել է 2.3 տոկոսային կետով. Նիկոլ Փաշինյան
1392 դիտում
09:01 17-10-2019
Տնտեսական թռիչք տեղի չունեցավ. հաջորդ տարի սպասվում է աճի ցածր ցուցանիշ․ «168 ժամ»
Այս բաժնից
712 դիտում
14:17 24-01-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Էջմիածին քաղաքի մասնաճյուղը (տեսանյութ)
1408 դիտում
11:56 24-01-2025
Արման Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն, կա 7 ձերբակալված. ՔԿ