1359 դիտում
09:01 17-10-2019
Տնտեսական թռիչք տեղի չունեցավ. հաջորդ տարի սպասվում է աճի ցածր ցուցանիշ․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի խոստացած տնտեսական թռիչքը այդպես էլ տեղի չունեցավ: Տեղի չի ունենա նաև հաջորդ տարի:
2020 թ. համար կառավարության տնտեսական աճի սպասումները հեռու են թռիչքային լինելուց: Ու դա ոչ թե մենք ենք ասում, այլ կառավարության ներկայացրած հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը: Տնտեսական աճի ցուցանիշները, որոնք դրված են այդ փաստաթղթում, ոչ միայն թռիչքային չեն, այլև ավելի ցածր են, քան նախորդ երկու տարիներին արձանագրված աճերը, ավելի ցածր, քան այս տարվա սպասումներն են:
Հիշեցնենք, որ 2018 թ. տնտեսական աճը Հայաստանում կազմեց 5,2 տոկոս: Այն անհամեմատ բարձր էր իշխանափոխության նախորդ տարում. 2017թ. տնտեսական աճը հասավ վերջին տարիների համար ռեկորդային՝ 7,5 տոկոսի: 2019 թ. կանխատեսվում է, որ ՀՆԱ-ն կավելանա 6,3 տոկոսով:
Եթե իրականանան կառավարության կանխատեսումները, ապա հաջորդ տարի աճի տեմպը մի բան էլ կնվազի: Այն կլինի վերջին չորս տարվա ամենացածր ցուցանիշը:
Տնտեսական թռիչք խոստացող Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարության կանխատեսումներով՝ հաջորդ տարի Հայաստանի տնտեսության աճը կկազմի ընդամենը 4,9 տոկոս:
Այս թիվը կառավարությունը, անշուշտ, օդից չի վերցրել: Հայաստանի տնտեսության զարգացումների վերաբերյալ նման կանխատեսում ունեն գրեթե բոլոր միջազգային ֆինանսական կազմակերպությունները: Նրանց գնահատականները գտնվում են հիմնականում 4,5-5,5 տոկոսի միջակայքում: Նույնպիսի կանխատեսում ունի նաև Կենտրոնական բանկը:
Հասկանալի է, որ 4,9 տոկոսն այն աճը չէ, ինչի հետ կարելի է մեծ հույսեր կապել, առավել ևս՝ սոցիալական իրավիճակի փոփոխության և մարդկանց կյանքի պայմանների բարելավման առումով:
Դատելով հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծից թռիչքային զարգացումներ չեն սպասվում տնտեսության որևէ ոլորտում: Ընդհակառակը՝ մի շարք ճյուղերում, որոնք կարևոր դեր ունեն երկրում սոցիալական իրավիճակի բարելավման գործում, աճի տեմպերը նույնիսկ կնվազեն»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1675 դիտում
10:09 18-07-2019
Իշխանափոխությունից մեկ տարի անց կառավարությունը նվազեցնում է տնտեսական աճի ակնկալիքները․ «168 ժամ»
1454 դիտում
12:52 28-10-2019
Հաջորդ տարվա համար կանխատեսվում է կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցության ավելի ցածր ցուցանիշ
Այս բաժնից
874 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»