Ի՞նչ հանգուցալուծում ստացավ հայ եւ ռուս կանանց ծեծկռտուքը
Ջուլետա Բալինյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևան քաղաքի բնակարաններից մեկու կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ ծեծի է ենթարկել, այն է՝ քաշքշել, ճանկռել և ձեռքերով հարվածել նույն հասցեի բնակչուհի Լյուդմիլա Լ-ին: Լյուդմիլա Լունևային էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա էլ նույն վիճաբանության ժամանակ ծեծի է ենթարկել նրա, այն է՝ քաշքշել, ճանկռել և ձեռքերով հարվածել նույն հասցեի բնակչուհի Ջուլետա Բալինյանին։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից տեղկացավ, որ դատարանը քննելով գործը վճռել է` ամբաստանյալներ Ջուլետա Բալինյանի և Լյուդմիլա Լեոնիդի Լունևայի ազգությամբ ռուս ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու համար քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական գործի վարույթը կարճել` տուժողի հետ հաշտվելու հիմքով:


