2076 դիտում
21:00 20-06-2016
Վերջերս ԵՊՀ-ի և Ռյազանի պետական համալսարանի միջև համագործակցության հուշագիր ստորագրվեց, որի առաջին արդյունքներն արդեն երևում են
Այսօր ԵՊՀ միջազգային հարաբերությունների և Ռյազանի համալսարանի պատմության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետների միջև անցկացվեց վիդեոկոնֆերանս՝ «Արդի մարտահրավերները և տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրները» թեմայով: Կազմակերպիչը ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնն է:
Թեպետ մասնակիցների ընդհանուր թիվը չէր գերազանցում 10-ը, բայց ընտրված էին կոնկրետ թեմաներ, որոնց վերաբերյալ բանախոսները ներկայացրին իրենց ուսումնասիրությունները: Հայկական կողմից կոնֆերանսին մասնակցում էին Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ Մարութ Վարդազարյանը, ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանը, ասիստենտ Կարեն Նահապետյանը և ասպիրանտներ Դավիթ Սարգսյանը, Էդգար Էլբակյանը և Էրիկ Դավթյանը:
Զեկուցումները վերաբերում էին ինչպես ոլորտի տեսական խնդիրներին, այնպես էլ ներկայացնում էին կոնկրետ ուսումնասիրություններ՝ Հարավային Կովկասի, Մերձավոր Արևելքի, Ասիայի երկրների արտաքին քաղաքականության, միջպետական հարաբերությունների վերաբերյալ:
«Կոնֆերանսների անցկացման այս ձևաչափում ավելի ակտիվ են մեր ասպիրանտները, ովքեր, այցելելով այս կամ այն երկիր, կապեր են հաստատում, մենք էլ փորձում ենք դրանք օգտագործել ի շահ համալսարանի: Բացի այդ՝ սա շատ լավ փորձ է սեփական աշխատանքը ամբիոնից ներկայացնելու, հարցեր լսելու և պատասխանելու համար»,- նշում է Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ Արթուր Իսրայելյանը:
Նմանատիպ նյութեր
3261 դիտում
22:59 26-06-2018
Հայ-Ռուսական համալսարանի և Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել
656 դիտում
16:27 13-05-2015
Հայաստանի և Ղազախստանի միջև կրթության ոլորտում համագործակցության հուշագիր ստորագրվեց
Այս բաժնից
706 դիտում
19:29 31-01-2025
Բորիս Սահակյանը նշանակվել է Պորտուգալիայում ՀՀ դեսպան
532 դիտում
19:17 31-01-2025
Ֆինանսների նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականի հետ
1075 դիտում
19:05 31-01-2025
ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակի հեղինակությունը վարկաբեկող ֆիլմերի ստեղծումից և տարածումից