1005 դիտում
15:03 27-01-2015
ՀՀ արդարադատության, ՀՀ առողջապահության նախարարությունների և Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր
Քրեակատարողական հիմնարկներում բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավման նպատակով ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության և Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ այս քայլով հաստատակամորեն կշարունակվեն ոլորտում որդեգրված այն սկզբունքները, որոնք միտված են որակի, մատչելիության և անվտագության բարելավմանը:
«Համոզված եմ, որ հուշագրի ստորագրմամբ կբարելլավի փակ վայրերում անազատության մեջ գտնվողների բժշկական օգնության և սպասարկման որակը։ Վայրեր, որտեղ ծանր, դեպրեսիվ վիճակները կարող են բերել սոմատիկ հիվանդությունների առաջացման, հասցնել նաև ինքնավնասման, ինքնասպանության փորձերի»,-ասաց Արմեն Մուրադյանը։
«Նույն պատրաստակամությամբ մասնակից ենք լինելու ինչպես խորհրդատվական աջակցություն ցուցաբերելով, այնպես էլ` բժշկական օգնությունը տեղում իրականացնելով, կադրերին վերապատրաստելով` բժիշկներին մասնակից դարձնելով շարունակական զարգացման մասնագիտական ծրագրերին»,-հավելեց Արմեն Մուրադյանը:
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նշեց, որ աշխատանքային երկարատև քննարկումների արդյունքում եկել են եզրակացության, որ դատապարտյալների առողջության, ոլորտին վերաբերող այլ հարցեր կարող են լուծվել համատեղ ջանքերով:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը որպես լավագույն բուհերից և խոշոր բժշկական կենտրոններից մեկը երկու առաքելություն ունի։ Եւ պատահական չէ, որ հուշագիրը ստորագրվում է հենց բժշկական մայր բուհում։
Ստորագրմանը ներկա երեք նախարարը նշեցին, որ հուշագրում ամրագրված դրույթները կարող են կյանքի կոչվել միայն համատեղ ջանքերով։
Նմանատիպ նյութեր
1802 դիտում
19:31 15-09-2020
Ոստիկանության և արդարադատության ակադեմիայի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
784 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
652 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
451 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը