211652_close_icon
views-count1871 դիտում article-date 17:59 20-06-2016

8 ոսկե և 2 արծաթե մեդալ. ԱԻՆ աշխատակիցները լավագույնն են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունիսի 16-ին ավարտվեց Հաշմանդամների հանրապետական 14-րդ մարզական փառատոնը, որի կազմակերպիչն էր Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն: Հայկական Կարմիր խաչի ընկերության միջազգային վերականգնողական կենտրոնում անցկացված եռօրյա փառատոնին մայրաքաղաքը և տարբեր մարզեր ներկայացնող թիմերը մրցում էին շոու դաուն, սեղանի թենիս, բասկետբոլ, շախմատ, լող, ծանրամարտ և բազկամարտ մարզաձևերում: Մրցումներին մասնակցում էր նաև ՀՀ ԱԻ նախարարության 8 աշխատակից, ովքեր հանդես գալով տարբեր թիմերում` լուրջ արդյունքեր են գրանցել, գրավել մրցանակային տեղեր և արժանացել բարձր պարգևների. • Սևակ Մխիթարյան - բասկետբոլ և ծանրամարտ՝ ոսկե մեդալ (Կոտայքի մարզ) • Հարություն Մխիթարյան - ծանրամարտ և բազկամարտ՝ ոսկե մեդալ (Լոռու մարզ) • Սարգիս Միրիբյան - ծանրամարտ՝ ոսկե մեդալ (Գեղարքունիքի մարզ) • Հովհաննես Խզմալյան - բասկետբոլ՝ արծաթե մեդալ (Երևան) • Գրետա Վարդանյան - ծանրամարտ և բազկամարտ՝ ոսկե մեդալ (Շիրակի մարզ) • Նուբար Կիրակոսյան - սեղանի թենիս՝ ոսկե, բասկետբոլ՝ արծաթե մեդալ (Արագածոտնի մարզ): Փառատոնի մասնակից Գրետա Վարդանյանը, ով ապրիլի 7-ին յուրատեսակ նվեր է ստացել՝ աշխատանքի ընդունվելով Արտակարգ իրավիճակների նախարարություն, այս տարի Հայաստանը կներկայացնի Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ամառային պարալիմպիկ խաղերում: Գրետան մեծ ոգևորությամբ սպասում է խաղերի մեկնարկին և տրամադրված է միայն լուրջ արդյունքների, քանի որ տանը նրան սպասում է ամենահավատարիմ և սրտացավ փոքրիկ երկրպագուն: Վեցամյա Օֆելյան մայրիկին սպասում է միայն հաղթանակած: ՀՀ ԱԻ նախարարությունում ստեղծված են բոլոր պայմանները հաշմանդամ աշխատակիցների ազատ տեղաշարժման և աշխատանքի, ինչպես նաև՝ ամենօրյա մարզումների համար: Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում նորանոր հաջողություններ: [b]ՀՀ ԱԻՆ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր