19106 դիտում
16:38 14-06-2024
Վանաձորի քաղաքապետ Արկադի Փելեշյանը շնորհավորել է Դոնի Ռոստովում Կառատեի միջազգային մրցաշարին 2 ոսկե և 2 արծաթե մեդալ ստացած աղջիկ պարեկին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր` հունիսի 14- ին, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանն ընդունել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի վաշտի հրամանատար Հրաչյա Ամիրխանյանին, ոստիկանության ավագ լեյտենանտ, Լոռու մարզի օլիմպիական Կառատեի ֆեդերացիայի մարզուհի Հեղինե Լոռյանին, ով օրեր առաջ Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքում մասնակցել էր «Ամառ-2024» կառատեի միջազգային մրցաշարին «Կումիտե» մրցաձևից և նվաճել 2 ոսկե և 2 արծաթե մեդալ։
Ավագ Լեյտենանտն իր խոսքում շնորհակալություն հայտնեց Արկադի Փելեշյանին, ոստիկանության Պարեկային ծառայության գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանին, Լոռու գումարտակի վաշտի հրամանատար Հրաչյա Ամիրխանյանին և իր 12 տարվա մարզիչներին` Դրաստամատ Ղամբարյանին և Խաչիկ Երեմյանին, նրանց քրտնաջան աշխատանքի և այսօրվա հաղթանակների համար։
Իր խոսքում նա նաև նշեց, որ ծառայությանը զուգահեռ շարունակելու է մարզումները՝ առջևում սպասվող նոր հաղթանակների համար:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1990 դիտում
20:08 29-01-2025
Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Ավստրիայի մրցաշարում
2497 դիտում
16:30 26-01-2025
Յաննիկ Սիները հաղթել է Ալեքսանդր Զվերևին և դարձել Ավստրալիայի բաց առաջնության հաղթող