211652_close_icon
views-count2061 դիտում article-date 16:02 13-09-2014

Հայ բռնցքամարտիկները նվաճեցին մեկ ոսկե, մեկ արծաթե և երեք բրոնզե մեդալ

Մախաչկալայում ավարտվեց Ումախանովի հիշատակին նվիրված բռնցքամարտի միջազգային մրցաշարը, որին մասնակցեցին 12 երկրների ներկայացուցիչներ: Բավականին ուժեղ կազմ հավաքած այս մրցաշարում հայ մարզիկները նվաճեցին մեկ ոսկե, մեկ արծաթե և 3 բրոնզե մեդալ: Իր բոլոր մրցակիցներին հաղթեց և պատվո հարթակի ամենավերին աստիճանին կանգնեց 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը: Ոսկե մեդալին մոտ էր նաև 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը: Եզրափակչում՝ ռուս մարզիկի հետ պայքարում նա մինչև վերջ նկատելի առավելություն ուներ, սակայն մրցավարները աճպարարություն արեցին հաղթանակը շնորհելով մրցակցին: Մախաչկալայում մենք նվաճեցինք նաև երեք բրոնզե մեդալ: Պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնեցին 56 կգ քաշայիններ Հենրիկ Մոքոյանը և Գառնիկ Հարությունյանը, ինչպես նաև գերծանր քաշային Ռաֆայել Սիմոնյանը: Տեղեկացնենք, որ այսօր երեկոյան հայ բռնցքամարտիկների մեկ այլ խումբ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ կմեկնի Լեհաստան, որտեղ կմասնակցի Լեշեկ Դրոգոշի անվան միջազգային մրցաշարին: Լեհաստանում հայկական բռնցքամարտի պատիվը կպաշտպանեն 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը, 60 կգ քաշային Արամ Ավագյանը, 64 կգ քաշային Գոռ Երիցյանը, 69 կգ քաշային Արման Դարչինյանը, 75 կգ քաշային Արման Հովհիկյանը և 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը:

Նմանատիպ նյութեր