211652_close_icon
views-count65981 դիտում article-date 16:48 20-06-2016

Մինչ Տավուշի աստվածավախ Մեծն մարզպետը կուրծք է ծեծում, իր մարզում 5 օր է` որոնում են երիտասարդ տղայի դին. աշխատանքները ղեկավարում է ՓԾ տնօրենի տեղակալը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հունիսի 20-ին, վաղ առավոտվանից Տավուշի մարզի Այրում կայարանի մոտով հոսող Դեբեդ գետում մի քանի գյուղերի բնակիչներ, Տավուշի մարզի հրշեջ-փրկարարները, Նոյեմբերյանի ոստիկանության ծառայողներն ու Սևանից ժամանած ջրասուզակները սկսել են Տավուշի մարզի Արճիս գյուղի բնակիչ, 22-ամյա Արեն Մուսայելյանի դիակի որոնողական աշխատանքները: Որոնողական աշխատանքները տեղում ղեկավարում է Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Արման Ցոլակյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ կամուրջը գտնվում է անբարեկարգ վիճակում. կամրջի վրա բացակայում են պաշտպանիչ արգելապատնեշներ, մինչդեռ Տավուշի` իրեն աստվածավախ համարող Մեծն մարզպետն Հովիկ Աբովյանը, եթե ժամանակին հետամուտ լիներ և կամուրջների վրա տեղադրեին արգելապատնեշներ, ապա ողբերգական այս դեպքը տեղի չէր ունենա: Փոխարենը` մտածում են միայն իրենց թափանները լցնելու մասին: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ տեղում աշխատանքներին օնլայն եղանակով հետևում է Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, իսկ Ա. Ցոլակյանն էլ իրավիճակի մասին անընդհատ հեռախոսով տեղեկություններ է փոխանցում նախարարին: Քիչ առաջ նշված վայր է ժամանել նաև Տավուշի մարզպետը, ով հայտնեց, որ կամրջի անբարեկարգ լինելու պատասխանատուն ոչ մարզպետարանն է, ոչ էլ Կապի և տրանսպորտի նախարարությունը: Այն Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունն է, իսկ մարզպետարանն էլ 2 անգամ գրավոր դիմել է այդ ընկերությանը, որպեսզի կամուրջը վերանորոգեն, սակայն սայլը տեղից չի շարժվել: Զարմանաի է, որ եթե շարքային քաղաքացին նման բան աներ, ապա պետական ողջ ապարատը քաղաքացու վրա այնպիսի նյութեր կստեղծեր, որ տունն էլ վաճառեր` տակից դուրս չէր գա, իսկ Հարավկովկասյան երկաթուղի ընկերությանը, չգիտես ինչու, չեն փորձում վարչական պատասխանատվության ենթարկել, ինչը դաս կլիներ մյուս ընկերություններին: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/06/17/88192/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 17-ին, վաղ առավոտից Դեբեդ գետում շարունակվել էր Արճիս գյուղի բնակիչ, 22-ամյա Արեն Մուսաելյանի որոնողական աշխատանքերը: Որոնողական աշխատանքներում ներգրավվել էին նաև Սևանի ջրասուզակները: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր