Լոբին ունի արյունը մաքրող հատկություն․ հետաքրքիր փաստեր
Բուժիչ նպատակներով մթերում են լոբու ծաղիկները և արդեն հասունացած պտղի պատիճը։ Ծաղկաբաժակի թերթիկները ձուլված են խողովակի ձևով, դա է պատճառը, որ մեղուն դժվարանում է հասնել ծաղկահյութին։
Այնուամենայնիվ երկար կնճիթիկ ունեցող հայկական դեղին մեղուն կարողանում է ծակել ծաղկաթերթերը։
Ծաղիկը չորացնում են բաց ծածկի տակ։ Ունի տարրալուծող, արյունը մաքրող հատկություն։
Պատիճը չորացնում են արևի տակ, պարունակում է հակադիաբետիկ նյութ (արգինին)։
Թուրմը և եփուկը կիրառում են աթերոսկլերոզի, հիպերտոնիայի, ռևմատիզմի, երիկամների և միզապարկի բորբոքումների, սրտային կամ երիկամային բնույթի այտուցների, շաքարային դիաբետի թեթև ընթացքի, պանկրեատիտի դեպքում։