Սխտորն ունի վամպիրներին ու չարքերին վանելու հատկություն
Ժողովրդական հավատալիքներում սխտորը բավականին շատ է ներկայացված, երբեմն նրան վերագրվում են գերբնական հատկություններ, երբեմն կապում են չար ուժերի հետ։
Կենտրոնական եվրոպայի ժողովուրդները հավատում են, որ սխտորն ունի վամպիրներին ու չարքերին վանելու հատկություն և այդ նպատակով պատուհաններից կախում են սխտոր։
Չեխերի մոտ ընդունված կարծիք կա, որ տանիքին դրված սխտորը տունը պաշտպանում է կայծակից։
Հայերի մեջ կան հավատացողներ, որ սխտորը չի կարելի փոխանցել ձեռքից-ձեռք։