Թզի հյութը երեխաների համար ունի ակտիվացնող հատկություն, բացում է ախորժակը և լավացնում է մարսողությունը
Շատ վաղ ժամանակներից թուզն օգտագործվում է բժշկության մեջ։ Այն օգտագործվել է որպես դեղամիջոց հազի և կոկորդի հիվանդությունների դեմ, դրա համար թուզը թրմում էին եռացրած ջրում կամ կաթում:
Պտուղների միջուկը քրտնարտադրության և ջերմիջեցնող հատկություն ունի։ Բացի այդ երկաթի պարունակությունը թզի պտուղներում ավելի շատ է, քան խնձորի մեջ, դրա համար էլ այն խորհուրդ է տրվում երկաթի պակասություն ունեցող մարդկանց մոտ։
Քանի որ թզենու տերևներում պարունակվում է կումարին (նյութ, որը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը արևի ճառագայթների դեմ), դրանք էլ են օգտագործվում դեղաբուժության մեջ։
Թուզն ունի սնուցող հատկություն, կարգավորում է մարմնի ջերմությունը, հագեցնում է ծարավը։ Թուզը օգտակար է սրտխփոցի դեմ, բրոնխային ասթմայի, հազի, սրտի ցավերի, թոքաբորբի ժամանակ, իսկ նրա օգտագործումը կերակրի մեջ նշի հետ օգտակար է հյուծվածության ժամանակ։ Չորացրած թուզը ունի թուլացնող հատկություն։
Թզի հյութը երեխաների համար ունի ակտիվացնող հատկություն, բացում է ախորժակը, լավացնում է մարսողությունը։ Թզի հյութը օգտակար է նաև մկանային և հոդային ցավերի, մաշկի հիվանդությունների, երիկամների և միզասեռական օրգանների քարերի, լյարդի մեծացման և ցավերի ժամանակ։