Սպիտակ արջը փոկի հոտը կարող է առնել 800 մետր հեռավորությունից
Սպիտակ արջը աշխարհի ամենամեծ ցամաքային գիշատիչն է և կշռում է 350-680 կգ։
Մյուս արջերից տարբերվում Է նրանով, որ ունի երկար վիզ և տափակ գլուխ։
Կաշին սև է, իսկ մազածածկույթի գույնը փոխվում է սպիտակից մինչև դեղնավուն, ամռանն այն դեղնում է արևի լույսի անընդհատ ներգործությունից։
Մատների արանքում կա լողաթաղանթ։ Մագիլները խոշոր են և կարող են բռնած պահել նույնիսկ ամենաուժեղ զոհին։
Շատ խիտ բուրդը արջի մարմինը պահպանում է ցրտից և սառը ջրում թրջվելուց։ Հարմարվելու համար կարևոր դեր է խաղում նաև ենթամաշկային ճարպի հաստ շերտը, որն ունենում է մինչև 10 սմ հաստություն։ Սպիտակ գունավորումը նպաստում է կենդանու աննկատ մնալուն։
Լավ զարգացած են նաև հոտառությունը, լսողությունը և տեսողությունը՝ իր զոհին կարող է տեսնել մի քանի կիլոմետրից, փոկի հոտը կարող է առնել 800 մետրից։