211652_close_icon

Տավուշի մարզում կայացել է դպրոցականների զինվորական երդման արարողություն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count5063 դիտում article-date 16:34 19-06-2016
Տավուշի մարզի Այրում քաղաքում հետաքրքիր իրադարձություն է կայացել: Սահմանամերձ այս մարզի Այրում քաղաքի միջնակարգ դպրոցում կայացել է 1-ին դասարանցիների զինվորական երդման արարողություն: Միջոցառման կազմակերպիչը դպրոցի վաստակաշատ մանկավարժ Սուսաննա Մակարյանն է, ով մայրենի լեզվի տառերն է ուսուցանում անկախ Հայաստանի արդեն 25-րդ սերնդին: Այրում քաղաքի այս դասարանը տարբերվում է հանրակրթական դպրոցների մնացած դասարաններից տղաների մեծ քանակով: Մի դասարանում սովորում են 23 տղա երեխաներ: «Սա բացառիկ դեպք է ոչ միայն մեր դպրոցի, այլև մեր երկրի պատմության մեջ: Զինվորական լեզվով ասած այս դասարանը մի դասակ է, որը մեկ տասնամյակ անց կանգնելու է հայրենիքի սահմանների պաշտպանության համար, և ես հպարտ եմ որ հենց ինձ է բախտ վիճակվել նրանց առաջին ուսուցիչը լինելու պատիվը,- նշում է դասվար Սուսաննա Մակարյանը: Երեխաների մեջ հայրենասիրություն պետք է սերմանել ամենասկզբից, որպեսզի հետո արդեն ուշ չլինի, պատմում է դասվարը, և տեղեկացնում, որ կայացած միջոցառումը 1-ին դասարանցիների տարեկան ավարտական միջոցառումն է՝ հրաժեշտն այբբենարանին, որը ռազմահայրենասիրական բովանդակություն է ստացել: «Քառօրյա պատերազմը բոլորիս ստիպեց կյանքին բացառապես այլ տեսանկյունից նայել, բոլորս ևս մեկ անգամ հասկացանք բանակի կարևորությունն ու մեր անվտանգության արժեքը: Հասկացանք, որ անհրաժեշտ պահին պետք է բոլորս պատրաստ լինենք հայրենիքի զինվորը դառնալ: Այս միջոցառման խորհուրդը հենց դա է. հայրենիքի զինվորը բոլորս ենք, անկախ տարիքից, սեռից և մասնագիտությունից։ Միջոցառման առավել հուզիչ և ուշագրավ դրվագը զինվորական երդման արարողությունն էր: Սահմանամերձ շրջանի դեռևս 6 տարեկանը չբոլորած փոքրիկները խրոխտ և վստահ արտասանեցին զինվորական երդման տեքստը, որը հուզեց բոլոր ներկաներին: «Ես ինքս զինծառայողի մայր եմ, իմ որդին հայոց բանակի սպա է, և ինձ համար պատերազմը այդ 4-օրով չի սահմանափակվել, մեզ համար պատերազմն ամեն օր է իսկ բանակը նախ և առաջ մեր ընտանիքներն են, որոնց ամրությունից էլ գալիս է երկրի ամրությունը, - մեզ հետ զրույցում ասաց Ս. Մակարյանը: Կայացած միջոցառման առավել հուզական դրվագը՝ Փոքրիկների զինվորական երդման արարողությունը առաջարկում ենք դիտել տեսանյութում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր