211652_close_icon
views-count1813 դիտում article-date 21:44 22-08-2022

Սիսիանի զինվորական պանթեոնում անցկացվել է նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ


Օրերս Սիսիանի զինվորական պանթեոնում անցկացվել է նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն, որին ներկա են եղել զորամասի հրամանատարական կազմը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, զինծառայողների ծնողներ և հարազատներ, հյուրեր։

Զինված ուժերի շարքերը համալրած նորակոչիկները երդվել են լինել Հայոց բանակի արժանի զինվորներ, պատվով ծառայել Հայրենիքին և անձնվիրաբար պաշտպանել պետական սահմանները:

Հանդիսավոր միջոցառման ավարտին ելույթներ են ունեցել զինվորականներ, զինծառայողների ծնողներ՝ մաղթելով նորակոչիկներին անվտանգ և խաղաղ ծառայություն։




 

Նմանատիպ նյութեր